Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները տարհանել են ևս 2 հայ զինծառայողի աճյուն։
Արցախի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։
Այսպես, 2020 թվականի նոյեմբերի 13-ից հուլիսի 28-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում փրկարար ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1618 աճյուն։