Ադրբեջանի դատարանը երկու հայ գերիների դատապարտել է 15 տարվա ազատազրկման

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում ավարտվել է երկու հայ գերիների՝ Գևորգ Սուջյանի և Դավիթ Դավթյանի քրեական գործով դատավարությունը։ Դատարանը նրանց դատապարտել է 15 տարվա ազատազրկման, որից 5 տարին նրանք անցկացնելու են բանտում, իսկ 10 տարին՝ խիստ ռեժիմի ուղղիչ հիմնարկում, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ալի Մամեդովի նախագահությամբ ընթացող նիստին դատախազը մեղադրյալներից յուրաքանչյուրի համար պահանջել էր 16 տարվա ազատազրկում: Մեղադրյալները ընդունել են իրենց մեղքը միայն Ադրբեջանի սահմանը ապօրինի հատելու մասով:

Սուջյանը նշել է, որ ինքը Լեռնային Ղարաբաղում է գտնվել մարդասիրական նպատակներով։ Պատժի կրումից հետո տղաները հարկադիր կարտաքսվեն Ադրբեջանից։

Դավիթ Դավթյանը և Գևորգ Սուջյանը մեղադրվում էին ապօրինի զենք պահելու, լրտեսության, անօրինական զինված խմբում մասնակցության և սահմանի անօրինական հատման մեջ:

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button