Թուրքիան Վանի նահանգում` Իրանի հետ սահմանին բետոնե պատ է կառուցում` կանխելու Իրանի տարածքով աֆղանցի փախստականների հոսքը։ Թուրքիա-Իրան սահմանի ընդհանուր երկարությունը 295 կիլոմետր է։
Վանի նահանգապետ Էմին Բիլմեզը լրագրողներին ասել է, որ մինչև տարեվերջ նախատեսվում է կառուցել պատի 64 կիլոմետրանոց հատվածը։
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ վերջին երեք շաբաթների ընթացքում ավելի քան 1600 աֆղանցի անօրինական միգրանտ Վանի նահանգում բերման է ենթարկվել։