Վիրավոր զինծառայողները տեղափոխվում են Երևան

Անհետ կորած, ապա ծայրահեղ ծանր վիճակում հայտնաբերված ժամկետային զինծառայողը տեղի հիվանդանոցում անհրաժեշտ բժշկական միջամտություններ ստանալուց հետո կտեղափոխվի Երևան՝ Պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։

Մյուս երեք՝ թեթև վիրավորումներ ստացած զինծառայողներն արդեն տեղափոխվել են մայրաքաղաք։

Նշենք, որ գիշերվանից իր գործունեությունը դադարեցրել է Սոթքի հանքավայրը։

«Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության ներկայացուցիչն «Ազատության»-ը փոխանցեց, որ շուրջ 150 աշխատակից գիշերը տարհանվել է և, անվտանգության նկատառումներից ելնելով, հանքավայրը դադարեցրել է իր աշխատանքը։

Մարտական գործողությունները հայ – ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան՝ Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում սկսվել են գիշերը և շարունակվել այսօր առավոտյան: Հայկական կողմը հաղորդում է դրանց հետևանքով երեք զոհի և երեք վիրավորի, ադրբեջանական կողմը՝ 2 վիրավորի մասին:

Ըստ ՀՀ ՊՆ-ի՝ Ռուսաստանի խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիս-արևելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։ 10։40-ից հաստատվել է հրադադար։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button