ԱԱԾ. Ավարտվել է ազգային թշնամանք հարուցելու դեպքով քննվող քրգործի նախաքննությունը

Ազգային անվտանգության ծառայությունում ավարտվել է զանգվածային լրատվության միջոցներ օգտագործելով ազգային թշնամանք հարուցելուն ուղղված գործողություններ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունը:

ԱԱԾ-ի հաղորդմամբ` ազգությամբ եզդի Ս.Ս-ն` Հայաստանում գրանցված իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահը, հրապարակավ կատարել է երկրում իրենց ուրույն ազգային ու էթնիկ ինքնությունն ունեցող, պատմականորեն ձևավորված խմբի՝ ազգային փոքրամասնություն հանդիսացող եզդիների և նրանց հետ ավանդաբար բարիդրացիական հարաբերությունների մեջ գտնվող հայերի միջև ազգային թշնամանք հարուցելուն ուղղված գործողություններ:

«Իրավապաշտպանը, լրատվության միջոցն օգտագործելով, կատարել է գործողություններ՝ ուղղված հայ և եզդի ժողովուրդների միջև ազգային թշնամանք հարուցելուն», — հաղորդում է ԱԱԾ-ն:

Քրեական գործն այսօր մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Գլխավոր դատախազություն՝ այն հաստատելու և ըստ էության քննության համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button