«Անընդունելի ենք համարում ուժի կիրառումը». Զասն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին

Loading...

«Անընդունելի ենք համարում ուժի կիրառումը», — հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ մեկնաբանելով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում լարվածության հետագա աճի վտանգի կապակցությամբ՝ ընդգծելով, որ հակասությունները պետք է լուծվեն քաղաքական-դիվանագիտական ճանապարհով:

Սատնիսլավ Զասը ողջունել է Ռուսաստանի ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը:

Հուլիսի լույս 28-ի գիշերը և առավոտյան մարտական գործողություններ են ծավալվել հայ — ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան՝ Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում: Հայկական կողմը հաղորդում է դրանց հետևանքով 3 զոհի և 4 վիրավորի, ադրբեջանական կողմը՝ 2 վիրավորի մասին:

Ռուսաստանի խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիս-արևելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։ Հուլիսի 28-ի ժամը10։40-ից հաստատվել է հրադադար։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button