ԵՄ-ը կոչ է անում Վրաստանի քաղաքական ուժերին հավատարիմ մնալ ապրիլի 19-ի համաձայնագրին

Եվրամիությունը կոչ է անում Վրաստանի քաղաքական ուժերին վերադառնալ ապրիլի 19-ի համաձայնագրի կատարմանը։ Այս մասին այսօր Բրյուսելում հայտարարել է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը, որի անմիջական ջանքերի շնորհիվ գարնանը հնարավոր էր եղել հաղթահարել Վրաստանում ծագած ներքաղաքական ճգնաժամը։

Արմատական բարեփոխումներ նախատեսող պայմանավորվածություններից հրաժարվելու մասին նախօրեին հայտարարել էր երկրի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։

Միշելը հայտարարել է, որ «Վրացական երազանք»-ի այդ որոշումն ի գիտություն է ընդունել։ ԵՄ խորհրդի նախագահի համոզմամբ, սակայն, ապրիլի 19-ի համաձայնագիրը բխում է նախևառաջ Վրաստանի քաղաքացիների շահերից։

«Ես միևնույն է վստահ եմ, որ այս համաձայնագիրը բարեփոխումների ծրագիրը կյանքի կոչելու լավագույն ձևն է։ Այն հնարավորություն կտա ամրապնդել Վրաստանի ժողովրդավարական հաստատությունները՝ բարգավաճում, աշխատատեղեր և տնտեսական աճ ապահովելով», — ասել է Եվրոպական խորհրդի նախագահը:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button