Թուրքական դատախազությունը հետաքննում է Անթալիայում ծագած հրդեհների պատճառը

Loading...

Թուրքական դատախազությունը հետաքննում է երկրի հարավում՝ Անթալիայի մերձակայքում սկիզբ առած անտառային հրդեհների ծագման պատճառները։ Այս մասին հաղորդում է Anadolu լրատվական գործակալությունը՝ տեղեկացնելով, որ հրդեհներից ամենաշատ տուժած բնակավայրը Անթալիայից 75 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Մանավգաթ քաղաքն է։

Հրդեհների արհեստածին բնույթի վերաբերյալ կասկածները ծագել են տեղացի պաշտոնյաների մի շարք հայտարարություններից հետո։

Անթալիայի քաղաքապետ Մուհիթդին Բոջեկը մասնավորաբար պնդել է, որ հրդեհները ծագել են միմյանցից որոշակի հեռավորության վրա գտնվող չորս տարբեր կետերում։

Տեղական իշխանությունների պնդմամբ, այս պահին տարերային աղետի դեմ պայքարում 19 ուղղաթիռ,108 հրշեջ մեքենա և հրշեջ-փրկարարական ծառայությունների ավելի քան 400 աշխատակից են ներգրավված։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button