Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 233-ով, բուժվածներինը՝ 123-ով, գրանցվել է մահվան ևս 7 դեպք

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 233-ով՝ հասնելով 229 հազար 603-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան 7 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում գերատեսչության հրապարակած տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 123-ով և հասել 219 հազար 502-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 5 հազար 930 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 1 միլիոն 328 հազար 107-ի:

Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվն է 4 հազար 604, ևս 1119 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 4 հազար 378 մարդ։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button