Մահացել է Արմեն Շեկոյանը

Loading...

Քիչ առաջ լուր ստացվեց, որ երկարատև ու ծանր հիվանդությունից այսօր հիվանդանոցում 68 տարեկան հասակում վախճանվել է մեր ժամանակների լավագույն գրողներից Արմեն Շեկոյանը: Այս մասին «Ազատությանը» տեղեկացրեց նրա կինը՝ Մարինե Շեկոյանը:

Բանաստեղծ, արձակագիր Արմեն Շեկոյանը բազմաթիվ ժողովածուների ու գրքերի հեղինակ է, մի շարք մրցանակների դափնեկիր: Ինքն ամենաարժեքավորը համարում էր Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակը, որին արժանացել էր 2017 թվականին:

«Այդ մրցանակը ամենաարժեքավորն է, — ասում էր, — որովհետև հենց Հրանտ Մաթևոսյանն է ինձ համար մեծագույն արժեք»։

Արմեն Շեկոյանը բանասիրական կրթությունը ստացել է Երևաում, մասնագիտական կրթությունը շարունակել է Մոսկվայում՝ Գորկու անվան Գրականության ինստիտուտում: Աշխատել է «Սովետական գրող» հրատարակչությունում, 1990-92 թվականներին եղել է «Նաիրի» հրատարակչության գլխավոր տնօրենը, 1992-1997 թվականներին՝Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրենը:

Մինչև իր կյանքի վերջը Շեկոյանը գրում էր տասնյակ հատորներից բաղկացած «Հայկական ժամանակ» մեծածավալ վեպը` մեր օրերի ժամանակագրությունը, որը մաս առ մաս տպագրվում էր «Առավոտ» օրաթերթում:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button