Ջաբրայիլից տարհանվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն

Ջաբրայիլի (Ջրական) շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն, հայտնում է Արցախի ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ՆԳՆ ԱԻՊԾ)։

Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Ըստ ԱԻՊԾ-ի՝ զինադադարից հետո մինչ օրս Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է ընդհանուր 1619 աճյուն:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button