Վերին Շորժայի սահմանային հատվածում ավագ լեյտենանտը վիրավորվել է հակառակորդի կրակոցից. հարուցվել է քրգործ

Loading...

Հուլիսի 29-ին՝ ժամը 03:30-ից 03:45-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի մի խումբ զինծառայողներ, Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի վարչական տարածքում գտնվող Վերին Շորժա բնակավայրի սահմանային հատվածում, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով, երկու կամ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու՝ սպանելու դիտավորությամբ, հրաձգային միջոցներից կրակ են արձակել Հայաստանի զինված ուժերի զինծառայողների ուղղությամբ, որի հետևանքով ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում հրազենային վնասվածք է ստացել ավագ լեյտենանտ Հ.Ս.-ն, հաղորդում է Քննչական կոմիտեն:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ընդունվել է Քննչական կոմիտեի վարույթ, ձեռնարկվում է նախաքննություն, ասված է հաղորդագրությունում:

Հուլիսի լույս 28-ի գիշերը և առավոտյան մարտական գործողություններ են ծավալվել հայ — ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան՝ Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում: Հայկական կողմը հաղորդում է դրանց հետևանքով 3 զոհի և 4 վիրավորի, ադրբեջանական կողմը՝ 2 վիրավորի մասին:

Ռուսաստանի խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիս-արևելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։ Հուլիսի 28-ի ժամը10։40-ից հաստատվել է հրադադար։

Այդուհանդերձ, Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է այս գիշեր և առավոտյան ադրբեջանական կողմից հրադադարի խախտումների մասին, որոնց հետևանքով վիրավորվել է հայ զինծառայող։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button