Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի խորհրդարանների խոսնակներն այսօր ժամանել են Շուշի։
Սահիբա Գաֆարովան, Մուստաֆա Շենթոփը և Ասադ Կայսարը Շուշի են ժամանել 44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ անցած տարածքներ կատարած այցի շրջանակներում:
Երեք երկրների խորհրդարանների ղեկավարները ծանոթացել են Շուշիում ընթացող շինարարական աշխատանքներին։