Հուլիսի 29-ին ժամը 3-ի սահմաններում հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում՝ Քարվաճառի ուղղությամբ, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները, խախտելով նախորդ օրը ձեռք բերված` կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունը, կրկին դիմել են սադրանքի` հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։
Հայկական կողմի պատասխան գործողություններից հետո կրակը լռեցվել է։
Ժամը 7-ի դրությամբ իրադրությունը հանգիստ է, կրակոցներ չկան, ասված է հաղորդագրությունում։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, իր հերթին, պնդում է, թե հայկական կողմն է խախտել հրադադարը, իրենք պատասխան կրակ են բացել։
Հուլիսի լույս 28-ի գիշերը և առավոտյան մարտական գործողություններ են ծավալվել հայ – ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան՝ Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում: Հայկական կողմը հաղորդում է դրանց հետևանքով 3 զոհի և 4 վիրավորի, ադրբեջանական կողմը՝ 2 վիրավորի մասին:
Ռուսաստանի խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիս-արևելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։ Հուլիսի 28-ի ժամը10։40-ից հաստատվել է հրադադար։