Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հերքում է կոռումպացված լինելու՝ ընդդիմության մեղադրանքները։ Այս մասին Լուկաշենկոն հայտարարել է այսօր կադրային խնդիրներին նվիրված խորհրդակցության ժամանակ։
Ասում են, որ իշխանությունը փչացնում է մարդկանց։ «Բայց դա իմ մասին չէ, քանի որ ես փողոցում մեծացած գյուղացի մարդ եմ», – հայտարարել է Բելառուսի նախագահը։
Ընդդիմության շարքերից հնչող՝ կոռումպացվածության մասին մեղադրանքները Լուկաշենկոն «ֆեյք» է անվանել։