Թբիլիսիում, անհայտ հանգամանքներում,  մահացել է ադրբեջանցի ընդդիմադիր բլոգեր Բակիխանովը

Թբիլիսիում, առայժմ անհայտ հանգամանքներում, մահացել է ադրբեջանցի ընդդիմադիր բլոգեր Հուսեին Բակիխանովը։

Երիտասարդի մտերիմներից մեկը՝ գերմանիայում բնակվող հետաքննող լրագրող Աֆղան Մուխտարլին պնդում է, թե նրա դին երեկ է հայտնաբերվել Վրաստանում, որտեղ նա քաղաքական ապաստան էր հայցել։

Ըստ Մուխտարլիի, Թբիլիսիի ոստիկանությունում չեն բացառել, որ բլոգերը ցած է նետվել բարձրահարկ շենքից, վրացի իրավապահները, սակայն, առայժմ պաշտոնական որևէ հաղորդագրություն չեն տարածել։

Շաբաթներ առաջ՝ հուլիսի 12-ին, երիտասարդ ակտիվիստը տեսաուղերձ էր հրապարակել YouTube-ում, և պնդել, թե ծեծի է ենթարկվել մի քանի ադրբեջանցիների կողմից Թբիլիսիի կենտրոնում։ Բակիխանովը չէր բացառել, որ հարձակման հետևում Ադրբեջանի իշխանություններն են կանգնած, տեսանյութը վերնագրելով՝ «Դավադրություն կառավարության կողմի՞ց, վրեժխնդրությո՞ւն, թե՞՝ պատահականություն»։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button