Մոսկվան մեկ միլիոն դոլար է հատկացնում տարբեր երկրներում լրագողական կրթության, ապատեղեկատվության դեմ պայքարի համար

Մոսկվան մեկ միլիոն դոլար է հատկացնում առաջիկա չորս տարիների ընթացքում ԱՊՀ տարածքում, Ասիայում, Աֆրիկայում և Լատինական Ամերիկայում «լրագողական կրթության ու էթիկայի մակարդակը բարձրացնելու, ապատեղեկատվության և կեղծ լուրերի դեմ պայքարելու համար»: Այդ մասին ասվում է Ռուսաստանի արտգործնախարարության ֆեյսբուքյան էջում։

Գումարը փոխանցվելու է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հաղորդակցությունների զարգացման միջազգային ծրագրին, նախաձեռնությունների իրագործումն էլ վստահվելու է ռուսական լրատվամիջոցներին ու լրագորղական միություններին։

Մինչդեռ նույն Ռուսաստանում մի շարք անկախ պարբերականներ ու հետաքննական լրագրությամբ զբաղվող կառույցներ ներառվել են «օտարերկրյա գործակալների» ցանկում, մեկն էլ որակվել է որպես ոչ ցանկալի կազմակերպություն։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button