ՊՆ-ը խոցված ԱԹՍ-ների վերաբերյալ մանրամասներ, լուսանկարներ հրապարակեց

Պաշտպանության նախարարությունը նոր հաղորդագրությամբ մանրամասներ, լուսանկարներ է հրապարակել սահմանի Գեղարքունիքի հատվածում անօդաչու թռչող սարքերի՝ Հայաստանի օդային տարած մուտք գործելու փորձերը կասեցնելու վերաբերյալ:

«Հուլիսի 29-ին, ժամը 23-ից սկսած, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել են ԱԹՍ-ների՝ ՀՀ օդային տարած մուտք գործելու փորձեր։ ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների գործողությունների արդյունքում բոլոր փորձերը կասեցվել են։ Մասնավորապես՝ խոցվել է Ադրբեջանի ԶՈՒ սպառազինության մեջ գտնվող «Aerostar» տիպի ԱԹՍ, որի բեկորներն ընկել են Գեղարքունիքի մարզի Վանեվան գյուղից 3.5 կիլոմետր դեպի հյուսիս», — ասված է հաղորդագրությունում:

Նախարարությունը հայաստանյան լրատվամիջոցներին և սոցիալական ցանցերի օգտատերերին ևս մեկ անգամ կոչ է անում չտարածել չճշտված, առավել ևս` ակնհայտ խեղաթյուրված և խուճապ առաջացնող տեղեկություններ և առաջնորդվել պաշտպանական գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններով:

«ՀՀ Զինված ուժերը լիարժեք կատարում է իր առջև դրված խնդիրները», — ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքում է խոցված անօդաչու թռչող սարքերի մասին տեղեկատվությունը:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button