Ռուսաստանը մտահոգված է Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններով

Ռուսական կողմին մտահոգում են Վրաստանում անցկացվող ՆԱՏՕ-ի զորավարժությունները․ «Մոսկվան ուշադրությամբ հետևում է դրանց, և անհրաժեշտ բոլոր քայլերը կձեռնարկի՝ սեփական շահերը պաշտպանելու համար», — հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոն։

Հուլիսի 26-ից Վրաստանում մեկնարկել են տանսօրյա զորավարժություններ, որոնց մասնակցում են ՆԱՏՕ-ի անդամ և դաշնակից 12 երկրների, այդ թվում՝ Թուրքիայի և Ադրբեջանի զինծառայողներ։

«Մենք տեսնում ենք, որ վերջին տարիներին ՆԱՏՕ-ի զորավարծությունների թիվն ավելացել է, դրանց մեծ մասը հակառուսական ուղղվածությամբ են, ինչը չի կարող մեզ մոտ օրինական մտահոգություններ չառաջացնել։ Բնականաբար, մենք հետևում ենք և կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցները, այդ թվում՝ ռազմատեխնիկական բնույթի, որպեսզի հուսալիորեն պաշտպանենք մեր շահերը», — ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button