Վերաքննիչը մերժել է Միքայել Մինասյանի կալանավորման դեմ բողոքը

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Միքայել Մինասյանի կալանավորման դեմ պաշտպանների ներկայացրած բողոքը, հաղորդում է Պետեկամուտների կոմիտեն:

Հունիսի 10-ին Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, քննարկելով Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը, հիմնավորված է համարել նրա մեղադրանքի հիմնավոր կասկածի և կալանավորման հիմքերի առկայությունը, դրանք գնահատել է իրավաչափ և որոշել Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը բավարարել:

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի պաշտպանները կրկին բողոքարկել էին Վերաքննիչ քրեական դատարան, սակայն դատարանն այս որոշումն օրինական ուժի մեջ է թողել:

Միքայել Մինասյանը մեղադրվում է ապօրինի հարստացման, հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button