ԱՄՆ-ն տարհանում է միջազգային խաղաղապահ առաքելության հետ համագործակցած աֆղանցիներին

Ամերիկան տարհանում է այն աֆղանցիներին, որոնք անցած տարիներին համագործակցել են Աֆղանստանում տեղակայված միջազգային խաղաղապահ առաքելության հետ։

Առավոտյան Վաշինգտոն են ժամանել Աֆղանստանի 221 քաղաքացիներ, որոնք մտավախություն ունեն, թե հիմա, երբ ամերիկյան զորքը հեռանում է իրենց հայրենիքից, իրենք կարող են հայտնվել թալիբան շարժման թիրախում։

«Սա առանցքային փուլ է»,- հայտարարել է նախագահ Ջո Բայդենը և դիմելով աֆղանցիներին` ասել՝ «բարով եք եկել»։ Տարհանման այս ծրագիրը, որ անվանվել է «Ապաստան՝ դաշնակիցների համար», լայն աջակցություն է ստացել կոնգրեսում՝ թե դեմոկրատների, թե հանրապետականների կողմից։ ԱՄՆ-ը նախատեսում է միջազգային խաղաղապահ ուժերի դուրսբերումը Աֆղանստանից ավարտել մինչև օգոստոսի 31-ը։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button