Գրիգորյանը ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի հետ հանդիպմանն անհրաժեշտ է համարել գերիների անհապաղ հայրենադարձումը

Հայաստանի արտգործնախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին:

Ըստ արտգործնախարարության՝ հանդիպման ընթացքում Արմեն Գրիգորյանն ընդգծել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման անհրաժեշտությունը և անթույլատրելի համարել Ադրբեջանի իշխանությունների կողմից նրանց նկատմամբ շինծու քրեական գործերով հետապնդումը:

Նշելով, որ համաձայն Ժնևի երրորդ կոնվենցիայի՝ վերջիններս ունեն ռազմագերու կարգավիճակ, ուստի նրանք պետք է գտնվեն միջազգային հումանիտար իրավունքի պաշտպանության ներքո՝ Գրիգորյանը հավելել է՝ Ադրբեջանի այս քաղաքականությունը հակասում է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետին, որի համաձայն՝ պետք է տեղի ունենար ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց փոխանակումը:

Ադրբեջանը հերքում է բազմաթիվ աղբյուրներով փաստագրված մեծ թվով ռազմագերիների՝ իր վերհսկողության ներքո գտնվելու փաստը և հրաժարվում է նրանց վերաբերյալ տեղեկությունների տրամադրումից, այդ թվում՝ թաքցնում է վերջիններիս պահման վայրերը, հայտնել է Գրիգորյանը՝ նշելով՝ նման վարքագիծը լուրջ հիմքեր է տալիս Ադրբեջանի կողմից գերիների հանդեպ իրականացված ծանր հանցագործությունների, այդ թվում՝ բռնի անհետացումների կասկածանքի վերաբերյալ։

Անդրադառնալով տուժած բնակչությանը հումանիտար օգնության ցուցաբերման խնդրին՝ Արմեն Գրիգորյանն ընդգծել է միջազգային հումանիտար կազմակերպությունների ներկայության ընդլայնման անհրաժեշտությունն Ացախում։

Հանդիպման ընթացքում Գրիգորյանն ուշադրություն հրավիրեց Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի հարձակողական գործողությունների հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակի վրա՝ մտահոգություն հայտնելով, որ ՀՀ տարածքում ադրբեջանական զինուժի շարունակվող ներկայությունը խաթարում է սահմանամերձ բնակավայրերում ապրող բնակչության բնականոն կյանքը և հանգեցնում է նրանց իրավունքների խախտումների:

ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարն իր հերթին տեղեկացրեց կազմակերպության կողմից ձեռնարկվող քայլերի մասին՝ գերիների և նրանց ընտանիքների միջև հաղորդակցության ապահովման ուղղությամբ, ինչպես նաև հանգամանորեն ներկայացրեց ԿԽՄԿ կողմից սահմանամերձ շրջաններում կատարվող աշխատանքները:

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button