Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 264-ով, բուժվածներինը՝ 199-ով, գրանցվել է մահվան ևս 4 դեպք

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 264-ով՝ հասնելով 229 հազար 867-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան 4 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում գերատեսչության հրապարակած տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 199-ով և հասել 219 հազար 701-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 5 հազար 900 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 1 միլիոն 334 հազար 007-ի:

Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվն է 4 հազար 608, ևս 1121 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 4 հազար 437 մարդ։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button