7-րդ գումարման Ազգային ժողովն արտահերթ նիստ է անցկացնում։
Նախաձեռնությունը «Իմ քայլը» խմբակցությանն է, օրակարգում 6 հարց է, այդ թվում՝ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցերը։
Նիստը վարում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: