Ադրբեջանի խորհրդարանի խոսնակն արտահերթ նիստ է գումարել պատգամամավորին անձեռնմխելիությունից զրկելու առաջարկով

Ադրբեջանի խորհրդարանի՝ Միլի Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովան ստորագրել է պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու հարցով արտահերթ նիստ գումարելու կարգադրություն:

Օգոստոսի 3-ին խորհրդարանը կքննարկի ոստիկանին ծեծի ենթարկած Էլդենիզ Սալիմովի խնդիրը: Սալիմովը Միլի Մեջլիս է ընտրվել «Ենի Ազերբայջան» («Նոր Ադրբեջան») իշխող կուսակցությունից:

Հուլիսի 29-ին Ադրբեջանի հյուսիսում գտնվող Խաչմազի շրջանի ռեստորաններից մեկում տեղի է ունեցել միջադեպ, որի ընթացքում Սալիմովը ծեծի է ենթարկել մի ոստիկանի:

Դա մեծ արձագանք է ստացել, 53 պատգամավորներ պահանջել են արտահերթ նիստ գումարել և քննարկել պատգամավորի արարքը:

Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը Միլի Մեջլիս է դիմել Սալիմովին անձեռնմխելիությունից զրկելու հայցով:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button