Կոնգրեսը կհրապարակի Թրամփի համար խիստ անբարենպաստ երկու փաստաթուղթ

Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունն ընդունել է նախկին նախագահ Դոնալդ Թրամփի համար երկու տհաճ որոշում:

Դրանցից մեկի համաձայն, Կոնգրեսի քննիչները ստացել են Թրամփի հարկային փաստաթղթերը հրապարակելու իրավունք: Բացի այդ, նրանք կարող են նաև հրապարակել մի գաղտնազերծված հուշագիրը, որի համաձայն, Թրամփը բարձրաստիճան պաշտոնյաներին հորդորել է պնդել, թե նոյեմբերին տեղի ունեցած ընտրությունները կեղծվել են:

Ըստ այդ փաստաթղթի, Թրամփն անցյալ տարվա դեկտեմբերին փորձել է ճնշում բանեցնել ԱՄՆ արդարադատության նախարարության վրա, պահանջելով չեղարկել ընտրությունների արդյունքը և սպառնալով պաշտոնանկ անել ընդդիմացող աշխատակիցներին:

Այդ գրառումները ձեռքով կատարել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնակատար Ռիչարդ Դոնահյուն: Այս պահին նշված գրառումները գտնվում են Ներկայացուցիչների տան վերահսկողության և բարեփոխումների հանձնաժողովի անդամների մոտ:

Դեկտեմբերի 27-ին Ջեֆրի Ռոզենն, ով օրեր անց նշանակվել է արդարադատության նախարարի պաշտոնակատար, հեռախոսով Թրամփին ասել է.- «Հասկացեք, պարոն նախագահ, Արդարադատության նախարարությունը չի կարող և չի փորձի հենց էնպես վերցնել ու հարցականի տակ դնել ընտրությունների արդյունքը»:

Ի պատասխան դրան, Թրամփն ասել է.- «Դա չեմ սպասում ձեզանից, պարզապես ասեք, որ ընտրությունները կեղծված են, մնացածը թողեք ինձ և հանրապետական կոնգրեսականներին»: Ռոզենը և Դոնահյուն մերժել են պարտված նախագահի պահանջները:

Ռոզենը և Դոնահյուն մերժել են պարտված նախագահի պահանջները: Թրամփն ամիսներ շարունակ պայքարել է այդ փաստաթղթերը հրապարակելու հնարավորության դեմ:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button