Մոլդովայի նախագահը վարչապետի պաշտոնում է առաջադրել ֆինանսների նախկին նախարարի թեկնածությունը

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն վարչապետի պաշտոնում է առաջադրել ֆինանսների նախկին նախարար Նատալիա Գավրիլիտային: Նախագահը և վարչապետի թեկնածուն Գործողության և համերաշխության կուսակցությունից են, որը հաղթել է հուլիսի 11-ին տեղի ունեցած խոհրդարանական արտահերթ ընտրություններում:

«Սա մեծ պատիվ է, խոնարհվում եմ, մեծ պատասխանատվություն է Մոլդովայի ժողովրդի ակնկալիքների համար պայքարելու, երկրում օրենքի գերակայություն հաստատելու և տնտեսական բարգավաճում ապահովելու առաքելությունը»,- Թվիթերում գրել է վարչապետի թեկնածուն:

Ենթադրվում է, որ 101 տեղանոց խորհրդարանում 63 քվե ապահոված իշխող կուսակցությունն առանց ձգձգումների կհաստատի վարչապետին և կառավարության անդամներին: Գործողության և համերաշխության կուսակցությունը հանդես է գհալիս Եվրոպական միության և Միացյալ Նահանգների հետ սերտ հարաբերություններ հաստատելու դիրքերից:

Անցյալ տարվա նոյեմբերին Սանդուն նախագահական ընտրություններում հաղթել է ռուսամետ նախագահ Իգոր Դոդոնին և հուլիսի 11-ին արտահերթ ընտրություններ է նշանակել իշխող քաղաքական ուժի դիրքերն ամրապնդելու համար:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button