Պուտինը պատրաստակամություն է հայտնել Էրդողանին` օգնություն տրամադրել հրդեհները մարելու հարցում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում ասել է, որ Ռուսաստանը կօգնի Թուրքիայի հարավային շրջաններում մոլեգնող հրդեհները մարելու հարցում:

Ըստ Կրեմլի, Էրդողանը շնորհակալություն է հայտնել Պուտինին ցուցաբերվելիք օգնության համար: Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Իլ-76 տեսակի օդանավը հասել է Անթալիա:

Թուրքիայում հրդեհների զոհ է դարձել առնվազն 3 մարդ, մոտ 400 բնակիչներ բուժօգնություն են ստացել հիվանդանոցներում: Առավել ծանր վիճակ է ստեղծվել Անթալիայի մարզում, որը նախագահ Էրդողանի հրահանգով հայտարարվել է աղետի գոտի:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button