Ռուսաստանում հուլիսին կորոնավիրուսից մահացածների թիվը երկու անգամ գերազանցել է հունիսի ցուցանիշը

Ռուսաստանում այս տարվա հուլիսին կորոնավիրուսից մահացել է 23 հազար 349 հիվանդ, ինչը գրեթե երկու անգամ գերազանցում է հունիսի ցուցանիշը՝ 13 հազար 713 մահ, փոխանցում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:

Նախորդ ամենամեծ ցուցանիշը գրանցվել է անցյալ տարվա դեկտեմբերին, երբ կորոնավիրուսի զոհ է դարձել 17 հազար 124 մարդ:

ՏԱՍՍ-ը նշում է, որ մահացության ցուցիչը գրեթե չի փոխվել, հունիսին այն հավասար էր 3.1 տոկոսի, իսկ հուլիսին կազմել է 3.11 տոկոս:

Ամբողջ համավարակի ընթացքում Ռուսաստանում մահացությունը կորոնավիրուսից 2.45 տոկոսից հասել է 2.53 տոկոսի:

Ընդհանուր հաշվով Ռուսաստանում ախտահարվել է ավելի քան 6 միլիոն 265 հազար 870 մարդ, մահացել է ավելի քան 158 հազար 560 հիվանդ: Ռուսաստանում կորոնավիրուսի հիմնական օջախը մայրաքաղաք Մոսկվան է համարվում:

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button