Վրաստանի ոստիկանները ենթադրում են, որ ադրբեջանցի ընդդիմադիր բլոգեր Բակիխանովն անձնասպան է եղել

Վրաստանի իրավապահները հետաքննում են ադրբեջանցի ընդդիմադիր բլոգեր Հուսեյն Բակիխանովի մահվան հանգամանքները: Բակիխանովը մահացել է հուլիսի 14-ին, սակայն այդ լուրը տարածվել է միայն հուլիսի 29-ին:

Ըստ քննիչների, Թբիլիսիում «Ստամբա» հյուրանոցում բնակվող Բակիխանովը վայր է ընկել բարձրահարկ շենքի տանիքից:

Թբիլիսիի ոստիկանության փոխանցմամբ, ամենայն հավանականությամբ, Բակիխանովն ինքնասպանություն է գործել: Հյուրանոցի փաստաբան Կախա Ծերեթելիի փոխանցմամբ, Բակիխանովին ցույց են տվել շենքը և երբ հասել են տանիք, նա այնտեղից ցած է նետվել:

Ողբերգությունից երկու օր առաջ Բախկիխանովը YouTube-ում տեղադրել է հոլովակ, որով հանրությանը տեղեկացրել է Թբիլիսիում հարձակման ենթարկվելու մասին: Նա ասել է, որ չի կարող միանշանակ պնդել, բայց չի կարող նաև բացառել, որ հարձակումը կազմակերպվել է Ադրբեջանի իշխանության պատվերով:

Ըստ «Վրաստանի իրավունքներ» հասարակական կազմակերպության, Բակիխանովը Վրաստանի իշխանությունների հետ շփումների մեջ էր, նա ապաստան ստանալու և երրորդ երկիր տեղափոխվելու դիմում էր ներկայացրել:

Բակիխանովին Բաքվում ձերբակալել են այս տարվա մայիսի 7-ին՝ բողոքի ցույցի ընթացքում: Նա դատապարտվել է 15 օրվա ազատազրկման: Նա պնդել է, որ բանտում ծեծի և կտտանքների է ենթարկվել:

Դուրս գալով բանտից, նա տեղափոխվել է Վրաստան, որտեղև ապաստարանի դիմում է ներկայացրել:

Freedom House իրավապաշտպան կազմակերպության փոխանցմամբ, Ադրբեջանն աշխարհում ամենախիստ երկրներից մեկն է լրագրողների միջավայրի սահմանափակման առումով:

Ադրբեջանում իշխանությունները շատ ագրեսիվ եղանակով հետապնդում են ընդդիմադիր քաղաքական գործիչներին և լրագրողներին, նրանց ծեծի են ենթարկում, հալածում, են, ձերբակալում են և արտաքսում են:

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button