Ադրբեջանական զինված ուժերն այսօր` 06։30-ին, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ և փորձել ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել, հաղորդում է Պաշտպանության նախարարությունը:
«Հայ դիրքապահների պատասխան գործողություններից հետո հակառակորդի կրակը լռեցվել է, ամրաշինական աշխատանքները դադարեցվել են», – հայտնում է պաշտպանական գերատեսչությունը:
Ժամը 11։00-ի դրությամբ, ըստ ՊՆ-ի, իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է Հայաստանի զինուժի լիարժեք վերահսկողության ներքո։