Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում ասել է, որ Ռուսաստանը կօգնի Թուրքիայի հարավային շրջաններում մոլեգնող հրդեհները մարելու հարցում:
Ըստ Կրեմլի, Էրդողանը շնորհակալություն է հայտնել Պուտինին ցուցաբերվելիք օգնության համար: Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Իլ-76 տեսակի օդանավը հասել է Անթալիա:
Թուրքիայում հրդեհների զոհ է դարձել առնվազն 3 մարդ, մոտ 400 բնակիչներ բուժօգնություն են ստացել հիվանդանոցներում: Առավել ծանր վիճակ է ստեղծվել Անթալիայի մարզում, որը նախագահ Էրդողանի հրահանգով հայտարարվել է աղետի գոտի: