Բուժաշխատողների մեծ ցույց Բուդապեշտում

Հունգարիայի հիվանդանոցներում աշխատող հազարավոր բուժքույրեր և բուժակներ երեկ մայրաքազղաք Բուդապեշտում բողոքի ցույց են անցկացրել և պահանջել են ավելացնել աշխատավարձն ու բարելավել աշխատանքային պայմանները:

Հունգարիայի առողջապահության համակարգում կարող է լուրջ ճգնաժամ սկսվել, քանի որ մեծ թվով բուժաշխատողներ, ըստ վերջերս անցկացված հարցման արդյունքների, մտածում են ավելի լավ եկամուտ ստանալու նպատակով արտասահման տեղափոխվելու մասին:

Բուժաշխատողների երեկվա բողոքի ակցիային ի նշան համերաշխության եմասնակցել են հունգարական մի շարք արհմիությունների մեծ խմբեր:

Ցուցարարները երեկ ասել են, որ COVID-19 համավարակն էլ ավելի է վատթարացրել բուժաշխատողների աշխատանքի պայմանները:

Բուժաշխատողները Հունգարիայի կառավարությունից պահանջում են ռոճիկների ավելացում և աշխատանքային ժամերի կրճատում:

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button