ՊՆ. Ադրբեջանական ԶՈւ-ն թիրախային կրակ է արձակել սնունդ տեղափոխող մեքենայի վրա

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկացմաբ` ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հուլիսի 31-ին` ժամը 18:10-ից մինչև 18:50-ը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներով կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Մասնավորապես, ըստ ՊՆ-ի, թիրախային կրակ է արձակվել թիկունքային ապահովման (սնունդ տեղափոխող) մեքենայի վրա` լրջորեն վնասելով այն:

«Հայ դիրքապահների պատասխան գործողություններից հետո հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմից տուժածներ չկան:

Ժամը 22։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության ներքո», — հաղորդում է ռազմական գերատեսչությունը։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button