Թալիբները հրթիռակոծել են Քանդահարի օդակայանը

Անցած գիշեր թալիբներն Աֆղանստանի հարավում հրթիռակոծել են երկրի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Քանդահարի օդակայանը: Թալիբների փոխանցմամբ, նրանք օդակայանը թիրախ են դարձրել իրենց դիրքերի վրա պետական բանակի գրոհներին վերջ տալու համար:

Օդակայանի աշխատակիցներն ասել են, որ հրթիռակողության հետևանքով թռիչքուղին վնասվել է, և չվերթները դադարեցվել են: Օդակայանը մեծ նշանակություն ունի Քանդահարի մատակարարման համար:

Թալիբները միաժամանակ մարտեր են մղում և փորձում են հարավում գրավել ևս երկու խոշոր քաղաքներ՝ Հերաթը և Լաշկար Գահը:

Այդ երեք քաղաքների ճակատագիրը չափազանց կարևոր է Քաբուլի կառավարության համար, որը փորձում է առանց օտարերկրյա բանակների աջակցության հսկողության տակ պահել երկիրը:

Թալիբների և պետական բանակի ռազմական առճակատումից նախևառաջ տուժում է քաղաքացիական բնակչությունը:

Հելմանդի նահանգի վարչակազմի պաշտոնյա Աբդուլ Մաջիդ Աբխունդզադան լրատվամիջոցներին ասել է, որ «մեծ թվով խաղաղ բնակիչներ այս պահին ծուղակի մեջ են հայտնվել և չեն կարողանում հեռանալ ռազմական գործողությունների շրջանից»:

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button