Նարիշկին. «Առաջիկա ընտրությունների ընթացքում հնարավոր են սադրանքներ դրսից»

Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինն այսօր նախազգուշացրել է առաջիկա ընտրություններին հնարավոր սադրանքների մասին, որոնք մտադիր են կազմակերպել դրսի ուժերը:

«Մեր ընդդիմախոսներն արդեն պատրաստվում են, 2021 թվականի խորհրդարանական և 2022-ի նախագահական ընտրությունների ընթացքում կարող են լինել սադրանքներ դրսից»,- ասել է Նարիշկինը YouTube-ով հեռարձակված «Соловьев Live» հեռուստածրագրում:

Նրա փոխանցմամբ, Ռուսաստանն ունի ճշգրիտ տեղեկատվություն այն մասին, թե «որ կետերին են խփելու սադրիչները»:

«Այդ մասին տեղյակ են պատկան կառուցներն, այդ թվում` մեր աշխատանքի շնորհիվ»,- ասել է Նարիշկինը:

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button