Արգենտինայի նախագահը շնորհավորել է Փաշինյանին՝ վարչապետ նշանակվելու կապակցությամբ

Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Ըստ վարչապետի գրասենյակի՝ Արգենտինայի նախագահի ուղերձում, մասնավորապես, ասված է. — «Հիմնվելով այն սկզբունքների և արժեքների վրա, որ մեր երկրները կիսում են, ինչպես նաև այն ամուր կապը, որ միավորում է մեր հասարակություններին՝ այս նամակի միջոցով ցանկանում եմ հայտնել համոզմունք, որ մոտ ապագայում մենք միասին կկարողանանք հաղթահարել դժվար պատմական մարտահրավերները, որոնք մենք ապրում ենք այսօր:

Վերահաստատում եմ իմ կառավարության պատրաստակամությունը՝ շարունակել ամրապնդել բարեկամության և համագործակցության ավանդական կապերը՝ հիմնված փոխըմբռնման և հարգանքի վրա, որոնք միավորում են Արգենտինան և Հայաստանը:

Մեր հողի վրա հայկական ծագումով կարևոր համայնքի ներկայությունը նպաստում է այս մտերմությանը և հարստացնում մեր մշակույթը՝ մեզ հիշեցնելով այն ներուժի մասին, որը մենք դեռ կարող ենք զարգացնել մեր բոլոր փոխանակումներում»:

Նախագահ Արմեն Սարգսյանի այսօրվա հրամանագրով՝ Նիկոլ Փաշինյանը նշանակվեց վարչապետ։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button