Հայաստանում ընդհանուր վերցված 30 նմուշից 25-ում հայտնաբերվել է «Դելտա» շտամը, հայտնում է նախարարությունը

Հայաստանում շրջանառվում է «Դելտա» շտամը, հայտնում է Առողջապահության նախարարությունը (ԱՆ)։

Նախարարությունը նշում է, որ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, Հայ-ռուսական Սլավոնական համալսարանը և Գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը միասին իրականացրել են COVID-19-ի ՊՇՌ դրական արդյունքով պացիենտների նմուշների մոլեկուլյար-գենետիկ հետազոտություն: Ընդհանուր վերցված 30 նմուշից 4-ում հայտնաբերվել է բրիտանական շտամը, իսկ 25-ում՝ «Դելտա» շտամը:

Օրերս առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը չէր բացառել, որ Հայաստանում շրջանառվում է նաև աշխարհում արագ տարածվող կորոնավիրուսի «դելտա» շտամը։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button