Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հրահանգել է «պատրաստ լինել և կանխել սահմանին հայկական կողմի ցանկացած սադրանք»։
Ըստ պաշտոնական հաղորդագրության, գեներալ-գնդապետն այսօր հրամանատարական կազմի հետ ընդարձակ խորհրդակցություն է անցկացրել՝ պահանջելով ընդգծված ուշադրությամբ հետևել զինուժի մարտական պատրաստվածությանն ու տեխնիկական հագեցվածությանը։
Հատուկ ընդգծվում է, որ հանդիպմանը տեսակապի միջոցով մասնակցել է նաև վերջին պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում տեղակայված զորամասերի և ստորաբաժանումների հրամանատարական կազմը։