ՄՕԿ-ը կարող է հավելյալ պատժամիջոցներ սահմանել Բելառուսի դեմ

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) չի բացառում, որ կարող է հավելյալ պատժամիջոցներ սահմանել Բելառուսի դեմ՝ Քրիստինա Տիմանովսկայային հավաքականից դուրս թողնելու և բռնի հայրենիք վերադարձնելու փորձի համար։

Մարզուհին այսօր պետք է Տոկիոյում մասնակցեր 200 մետր վազքի մրցումներին, սակայն վերջին պահին Բելառուսի օլիմպիական թիմը չեղարկել էր նրա հայտավորումը՝ պատճառաբանելով, թե 24-ամյա Տիմանովսկայան «հոգեբանորեն պատրաստ չէ մրցումներին»։

Թեթևատլետը, մինչդեռ, պնդում է, թե իշխանություններն իրեն պատժում են սոցիալական ցանցերում Բելառուսի օլիմպիական կոմիտեին քննադատելու համար։ Տիմանովսկայան հարկադիր թռիչքից առաջ դիմել էր Ճապոնիայի ոստիկանությանը և հրաժարվել օդանավ բարձրանալ։

Եվրոպական մի շարք երկրներ, այդ թվում՝ Լեհաստանն ու Չեխիան, հայտարարել են, թե պատրաստ են բելառուսցի մարզուհուն քաղաքական ապաստան տրամադրել։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button