Նախնական տվյալներով՝ զինծառայողը մահացու վնասվածքներ է ստացել իր մոտ ապօրինի պահվող նռնակի պայթյունից, հարուցվել է քրգործ

Հուլիսի 29-ին զորամասն ինքնակամ թողած պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պարգև Նվերի Մարգարյանը հայտնաբերվել է աջ դաստակի ամպուտացիա, կրծքավանդակի և որովայնի շրջանների մահացու վնասվածքներով, հայտնում է Քննչական կոմիտեն՝ նշելով, որ զինվորի դին հայտնաբերվել է հուլիսի 31-ին ժամը 11։30-ին, Պաշտպանության բանակի N զորամասի մշտական տեղակայման վայրից մոտ 1,5 կիլոմետր հեռավորությամբ՝ անտառում:

Ըստ նախնական տվյալների՝ Մարգարյանը վնասվածքներն ստացել է իր մոտ ապօրինի պահվող նռնակի պայթյունի հետևանքով:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեկան գործ Քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի [զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը]1-ին մասով և 235-րդ հոդվածի [ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը]1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով, կատարվում է նախաքննություն:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button