Փաշինյանը շնորհավորանքներ է ստանում՝ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ

Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհավորական ուղերձներ են հղել Նիկոլ Փաշինյանին՝ վարչապետի պասշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Վարչապետի աշխատակազմը հայտնում է, որ Արգենտինայի նախագահի ուղերձում, մասնավորապես, ասված է. «Պարոն Վարչապետ, պատիվ ունեմ փոխանցելու Ձեզ իմ լավագույն բարեմաղթանքները` հունիսի 20-ին կայացած խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակից հետո` որպես Հայաստանի կառավարության ղեկավար հաստատվելու և հաջողություններ մաղթելու Ձեր կառավարման մեջ:

Հիմնվելով այն սկզբունքների և արժեքների վրա, որ մեր երկրները կիսում են, ինչպես նաև այն ամուր կապը, որ միավորում է մեր հասարակություններին՝ այս նամակի միջոցով ցանկանում եմ հայտնել համոզմունք, որ մոտ ապագայում մենք միասին կկարողանանք հաղթահարել դժվար պատմական մարտահրավերները, որոնք մենք ապրում ենք այսօր»:

«Վերահաստատում եմ իմ կառավարության պատրաստակամությունը՝ շարունակել ամրապնդել բարեկամության և համագործակցության ավանդական կապերը՝ հիմնված փոխըմբռնման և հարգանքի վրա, որոնք միավորում են Արգենտինան և Հայաստանը:

Մեր հողի վրա հայկական ծագումով կարևոր համայնքի ներկայությունը նպաստում է այս մտերմությանը և հարստացնում մեր մշակույթը՝ մեզ հիշեցնելով այն ներուժի մասին, որը մենք դեռ կարող ենք զարգացնել մեր բոլոր փոխանակումներում: Ջերմորեն ողջունում եմ Ձեզ և հայտնում հարգանքիս հավաստիքը», — նշված է ուղերձում:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Ղազախստանի նախագահն էլ նշել է. «Սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակվելու կապակցությամբ: Ձեր հանդեպ ցուցաբերված վստահությունը՝ վառ ապացույցն է Ձեր ընտրած կուրսի լայն աջակցության, որն ուղղված է հասարակության կայունության, միասնության և ներդաշնակության ապահովմանը, քաղաքացիների բարեկեցության բարձրացմանը և միջազգային ասպարեզում Հայաստանի հեղինակության ամրապնդմանը:

Վստահ եմ, որ պատասխանատու պետական պաշտոնում Ձեր հետագա բեղմնավոր աշխատանքը կնպաստի Հայաստանի կայուն զարգացմանն ու առաջընթացին, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ ձևաչափերով ղազախա-հայկական հարաբերությունների ընդլայնմանը և խորացմանը:

Մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, քաջառողջություն և մեծ հաջողություններ՝ ի բարօրություն և բարեկեցություն բարեկամ հայ ժողովրդի»:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button