Ազգային ժողովը փոխնախագահներ է ընտրում, առաջադրվել են Ռուբեն Ռուբինյանը, Հակոբ Արշակյանը, Իշխան Սաղաթելյանը

Loading...

8-րդ գումարման Ազգային ժողովը շարունակում է աշխատանքը։ Խորհրդարանը փոխնախագահներ է ընտրում։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրեց Ռուբեն Ռուբինյանի, Հակոբ Արշակյանի թեկնածությունները, «Հայաստան» խմբակցությունը՝ Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը, «Պատիվ ունեմ»-ը թեկնածու չառաջադրեց։

ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 137-րդ հոդվածի համաձայն, Ազգային ժողովի նախագահի տեղակալների պաշտոններում պատգամավորների կազմից թեկնածուների առաջադրման իրավունքը պատկանում է խմբակցություններին։ Ազգային ժողովի նախագահի երեք տեղակալներից մեկի թեկնածությունը կարող է առաջադրել միայն ընդդիմադիր խմբակցության կազմում ընդգրկված պատգամավորների թվից։

ԱԺ նախագահի տեղակալներն ընտրվում են գաղտնի քվեարկությամբ` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։

Երեկ՝ 8-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում խորհրդարանի խոսնակ ընտրվեց Ալեն Սիմոնյանը։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button