Արման Անտոնյանի վիճակը գնահատվում է ծանր, նրան միացված է արհեստական շնչառության սարք, հայտնում է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավարը

Loading...

Կոտայքի մարզի Նոր Արտամետ համայնքի իր տանը դանակահարված Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանի վիճակը գնահատվում է ծանր, նրան միացված է արհեստական շնչառության սարք, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:

Նրա խոսքով՝ Անտոնյանին այսօր տեղափոխել են Միքայելյան համալսարանական հիվանդանոց՝ այլ բժշկական հաստատությունում կատարված կրծքավանդակի և որովայնի վիրահատություններից հետո։

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Գալջյանը երեկ հայտնեց, որ օգոստոսի 1-ին՝ գիշերը ժամը 1։00-ի մոտակայքում մի քանի դիմակավորված անձինք մահակներով և դանակներով ներխուժել են Անտոնյանի Կոտայքի մարզում գտնվող տուն, դաժան ծեծի են ենթարկել և դանակահարել են նրան։

Հարուցվել է քրեական գործ` բնակարան ապօրինի մուտք գործելու, ծեծի և մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից սպանության փորձի հոդվածներով։



az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button