Էբրահիմ Ռայիսին ստանձնեց Իրանի նախագահի պաշտոնը

Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսին այսօր ստանձնել է պաշտոնը: Ինաուգուրացիայի հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին, պաշտոնավարումն ավարտված նախագահ Հասան Ռոհանին և իսլամական հանրապետության այլ բարձրաստիճան ղեկավարներ:

Կարծր դիրքորոշմամբ հայտնի Ռայիսիի հաղթանակը հունիսի 18-ի նախագահական ընտրություններում կարող է բարդություններ առաջացնել միջուկային հարցի շուրջ Իրանի և միջազգային գերտերությունների բանակցություններում:

Իրավապաշտպան կազմակերպությունների փոխանցմամբ, Ռայիսիի հաղթել է ընտրություններում, որոնց չեն մասնակցել որակազրկված թեկնածուներ, ովքեր կարող էին լուրջ մրցակիցներ լինել:

Ռայիսին մինչ այդ ղեկավարել է Իրանի Իսլամական Հանրապետության արդադադատության համակարգը:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button