Կարապետյանը և Կոպիրկինը բարձր են գնահատում հայ-ռուսական արդյունավետ համագործակցությունը պաշտպանական ոլորտում

Երկկողմ ռազմական և ռազմաքաղաքական համագործակցության լայն շրջանակ, այդ թվում նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ընթացիկ հարցեր են քննարկել Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ու Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը այսօր ՊՆ վարչական համալիրում կայացած հանդիպման ժամանակ:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հանդիպման մասնակիցները կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ:

Դեսպան Կոպիրկինը շնորհավորել է Արշակ Կարապետյանին պետական բարձր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:

Նախարարն, իր հերթին, շնորհավորել է ՌԴ դեսպանության պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Իգոր Շչերբակովին և հաջողություն մաղթել Հայաստանում հետագա առաքելության ընթացքում: Արշակ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել լիազորություններն ավարտող ՌԴ ռազմական կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկին՝ պաշտոնավարման ընթացքում հայ-ռուսական ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ամրապնդման ուղղությամբ իրականացված ակտիվ ու արդյունավետ աշխատանքի համար:

Կողմերը բարձր են գնահատել հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության և քաղաքական երկխոսության ընթացքը, ինչպես նաև արդյունավետ համագործակցությունը պաշտպանական ոլորտում, ասված է պաշտոնական հաղորդագրությունում:

Հիշեցնենք՝ Արշակ Կարապետյանը պաշտպանության նախարար է նշանակվել երեկ:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button