Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 237-ով, բուժվածներինը՝ 156-ով, մահվան նոր դեպք չի գրանցվել

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 237-ով՝ հասնելով 230 հազար 713-ի, հիվանդությունից մահվան նոր դեպք չի գրանցվել, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 156-ով և հասել 220 հազար 289-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 7 հազար 398 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 1 միլիոն 357 հազար 957-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը 4 հազար 621 է, ևս 1122 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 4 հազար 681 մարդ։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button