«Հայաստան» դաշինքը խորհրդարանի խոսնակի պաշտոնում Ալեն Սիմոնյանի ընտրությունն անվավեր ճանաչելու հարցով կդիմի ՍԴ

«Հայաստան» դաշինքն, Ազգային ժողովի նախագահի պաշտոնում Ալեն Սիմոնյանի ընտրությունն անվավեր ճանաչելու հարցով, կդիմի Սահմանադրական դատարան (ՍԴ)։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը, լրագրողների հետ ճեպազրույցում, հայտարարեց՝ վստահ են, որ Ազգային ժողովի խոսնակի ընտրությունը տեղի է ունեցել կանոնակարգի կոպիտ խախտումներով։

«Չի կարելի ընտրություն անցկացնել՝ բացառելով մյուս թեկնածուների մասնակցությունը և համարել, որ էդ ընտրությունները նորմալ, հավասար միցակցային պայմաններում են եղել։ Պատկերացրեք, ոնց որ գնան Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ) գրանցելու թեկնածուներին, ԿԸՀ-ն գրանցում է թեկնածուին, բայց իրեն թույլ չեն տալիս, որ մասնակցի քարոզարշավին։ Էդպիսի իրավիճակ է ստեղծվել, այսինքն՝ Ազգային ժողովն առաջին նիստին հաստատում է, որ էդ անձինք պատգամավոր են, բայց պատգամավորի լիզորությունները կասեցվում են ըստ էության, սա աննորմա՞լ վիճակ է։ Մենք Սահմանադրական դատարանից պահանջելու ենք այս հարցի պատասխանը՝ էն, ինչ-որ անհեթեթ կերպով դատախազությունն է մեկնաբանում, որ պատգամավորի անձեռնմխելիությունը հաղթահարել է ԿԸՀ-ն։ Անձեռնմխելիությունը պատգամավորի կարող է հաղթահարել միայն ԱԺ-ն», — ասաց Ռուստամյանը։

Երեկ՝ 8-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում, ԱԺ նախագահ ընտրվեց Ալեն Սիմոնյանը։ Նրա թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր»-ը, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն առաջադրել էր Մխիթար Զաքարյանի, «Պատիվ ունեմ»-ը՝ Արթուր Սարգսյանի թեկնածությունները։ Մխիթար Զաքարյանը և Արթուր Սարգսյանը կալանավորված են քրեական գործերով և նիստին ներկա չէին։ Նիստն անցնում էր լարված մթնոլորտում․ ընդդիմադիր խմբակցությունները պահանջում էին Զաքարյանի և Սարգսյանի մասնակցությունը։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button