Չավուշօղլու՝ «Ֆրանսիան և Հունաստանը խոստացել են օդանավեր ուղարկել, բայց հետ են կանգնել խոստոմից»

Loading...

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն «Ենի Շաֆաք» պարբերականին այսօր ասել է, թե Ֆրանսիան և Հունաստանը խոստացել են օդավաներ ուղարկել Թուրքիյում անտառային հրդեհների դեմ պայքարելու համար, բայց հետո վերանայել են որոշումը:

«Թուրքիան, իհարկե, ընդունում է այլ երկրների առաջարկած օգնությունը: Ֆրանսիան խոստացավ, հետո չեղարկեց առաջարկը, հունաստանը խոստացավ, հետո հաղորդեց, որ իրենց մոտ էլ կան հրդեհները»,- ասել է Չավուշօղլուն:

Անօդաչուներից ստացված տեսանկարահանումները վկայում են, որ անտառային հրդեհները Թուրքիայում հասել են Միջերկրականի ափին գտնվող Մարմարիս ավանին:

Հրշեջները և փրկարար ծառայությունները փորձում են օդանավերով և ուղղաթիռներով հասցրած ջրով մարել կրակը:

Ցելսիուսի սանդղակով 40 աստիճանի հասնող օդի ջերմությունը և հուժկու քամիները նպաստում են հրդեհների նոր օջախների բռնկմանը և կրակի տարածանը:

Վերջին օրերի ընթացքում Թուրքիայում անտառային հրդեհների զոհ է դարձել առնվազն 8 մարդ, մոտ 850 բնակիչներ բուժօգնություն են ստացել, մեծ թվով մարդիկ զրկվել են տներից:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button