ՄՕԿ-ը քննում է բելառուս մարզուհի Կրիստինա Տիմանովսկայայի հետ կապված միջադեպը

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) ի պաշտոնե սկսել է քննել Կրիստինա Տիմանովսկայայի հետ կապված միջադեպը:

Բելառուսի օլիմպիական թիմի ներկայացուցիչ վազորդ Կրիստինա Տիմանովսկայան, ով հրաժարվել է վերադառնալ հայրենիք, գտնվում է Տոկիոյում Լեհաստանի դեսպանատանը, վաղը նա Տոկիոյից կմեկնի Վարշավա:

Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը մարդասիրական վիզա է շնորհել Տիմանովսկայային:

Ճապոնիայի արտգործնախարար Տոշիմիցու Մոտեգին Տոկիոյում լրագրողներին փոխանցել է, որ բելառուս մարզուհու անվտանգությունը երաշխավորված է:

«Տիմանովսկայան այս պահին անվտանգ վիճակում է, բայց հաշվի առնելով այս խնդրի բարդությունը, ես որևէ այլ մեկնաբանություն չեմ կարող անել», – ասել է արտգործնախարարը:

24-ամյա մարզուհին երկուշաբթի օրը պետք է մասնակցեր կանանց վազքի 200 մետր տարածության մրցույթին, սակայն բելառուսական թիմը չեղարկել է նրա հայտավորումը և Տիմանովսկայային փոխադրել է օդակայան՝ Բելառուս վերադարձնելու համար:

Մարզուհին օդակայանում իր վիճակի մասին տեղեկացրել է ճապոնացի ոստիկաններին, ասել է, որ իրեն՝ իր կամքին հակառակ, ուժով փոխադրել են օդակայան, ինչից հետո ոստիկանները նրան պաշտպանության տակ են վերցրել:

Բելառուսի մարզիկների համերաշխության հիմնադրամ հասարակական կազմակերպության ներկայացուցիչն ասել է, որ Տիմանովսկայան, ամենայն հավանականությամբ, ապաստան կխնդրի Գերմանիայում կամ Ավստրիայում:

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button